Պաշտոնական

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Աննա եկեղեցու օծման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Աննա եկեղեցու օծման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր` ապրիլի 30-ին, ներկա են գտնվել Երևանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցուն հարակից Սբ. Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սբ. Աննա եկեղեցին և Երևանի կաթողիկոսական նստավայրը կառուցվել են Հրայր և Աննա Հովնանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը: Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2011թ. ապրիլի 30-ին, շինարարությունն ավարտվել է 2015թ. ապրիլին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում