Հասարակական

Աջափնյակում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ է կայացել

1 րոպեի ընթերցում

Աջափնյակում  Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ է կայացել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով համերգին, որի խորհրդն էր հայ ժողովրդի ու հայկական պետականության զարթոնքն ու վերածննդը, ելույթ են ունեցել դպրոցի աշակերտներն ու մանկավարժները։

Համերգին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, արվեստագետներ, Երևանի երաժշտական դպրոցների մանկավարժներ, աշակերտներ։

Համերգի ծրագրում ընդգրկված էին հայկական երաժշտարվեստի վերջին 100 տարիների ստեղծագործություններ, ժողովրդական երգերի մշակումներ։

Դահլիճի նախասրահում և համերգասրահում ցուցադրված էին նաև դպրոցի նկարիչ սաների աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում