Հասարակական

Լոս Անջելեսի հանրային գրադարանի հավաքածուն կհամալրվի Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր գրքերով

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի հանրային գրադարանի հավաքածուն կհամալրվի Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր գրքերով

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի հանրային գրադարանում կբացվի ամպային պահոց (book drive), որտեղ կհավաքվեն Հայոց ցեղասպանության, պատմության, մշակույթի ինչպես նաև մյուս ցեղասպանությունների մասին վերջերս լույս տեսած գրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այս մասին հայտարարել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը` նշելով, որ իր նախաձեռնությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Գրքերը կարող են լինել ինչպես հայերեն և անգլերեն, այնպես էլ այլ լեզուներով: Ամպային պահոցը բաց կլինի մինչև 2015 թվականի մայիսի վերջ, որից հետո բոլոր հավաքված գրքերը կնվիրաբերվեն Լոս Անջելեսի հանրային գրադարանին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում