Իսկական բարեկամը սխալներն էլ է մատնանշում. Զարաքօլու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած թուրք մտավորական եւ հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն Հունաստանի Սալոնիկ քաղաքում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարում ճանաչելով Ցեղասպանությունը՝ Գերմանիան ապացուցեց, որ հանդիսանում է Թուրքիայի բարեկամը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Էվրենսել» թերթում Սալոնիկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթը «Իսկական բարեկամը սխալն էլ է մատնանշում» վերնագրով հրապարակած հոդվածում Զարաքօլուն գրում է, որ «իսկական բարեկամությունը երբեմն բարեկամիդ սխալները հուշելով է լինում»:

«Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ բարեկամությունը շարունակվել է նաեւ Ֆաշիստական Գերմանիայի ժամանակաշրջանում: Թուրքիան չմասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմին` չհարձակվելու եւ բարեկամության վերաբերյալ համաձայանգիր կնքելով Ֆաշիստական Գերմանիայի հետ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ոչ միայն ճանաչեց ցեղասպանությունը, այլեւ արեց ավելին. ընդունելով ոճրագործության մեջ Գերմանիայի ունեցած դերակատարությունը, իրենց բաժին մեղքը: Բեռլինի Մայր տաճարում նախագահ Գաուկը հայտարարեց, որ հայերի ճակատագիրը 20-րդ դարի սարսափելի հետքերը կրող կոտորածների, էթնիկ զտման, տեղահանության եւ ցեղասպանության օրինակ է: Իմ կարծիքով, Գաուկը գոլ խփեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դարպասը` պետության շահերը չգերադասելով իրականությունից»,-նշել է Զարաքօլուն:

Հոդվածում թուրք մտավորականը կարծիք է հայտնել, որ Գերմանիայի նախագահի կողմից հայկական կոտորածները «մարդկության դեմ իրականացված հանցանք» որակելուց հետո, Թուրքիայի համար նման խոստովանությունից խուսափելը շատ ավելի դժվար է լինելու:

«Եւ դա լինելու է Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների, բոլոր կրոնական խմբերի օգտին», -ընդգծել է նա:

Զարաքօլուն նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ամենածանր գինը վճարեցին Անատոլիայի բնիկ ազգերը. պատմական Հայաստանը, Պոնտոսը, Ասորեստանը ջնջվեցին քարտեզի երեսից:

«Մենք հայ եւ պոնտոսցի համայնքների հետ կիսում ենք 1915-ի համատեղ ցավը: Ինչ կարող ենք անել մենք` բացի «այլեւս երբեք» ասելուց», -նշել է Զարաքօլուն:

Հայերեն English

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը