Կիլիկիայի կաթողիկոսարանի ունեցվածքի վերադարձի պահանջատիրությունը գործնական ընթացք է ստանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիլիկիայի կաթողիկոսարանի կողմից հայկական եկեղեցական ունեցվածքի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու գործընթացը թևակոխում է գործնական փուլ: Հայ Եկեղեցու ղեկավարներն ապրիլի 29-ին մամուլի ասուլիս կհրավիրեն, որի ընթացքում կհայտարարեն Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, դատական գործընթացով Կիլիկիայի կաթողիկոսությունը պահանջելու է վերականգնել Սիս քաղաքում եղած կաթողիկոսարանի և Թուրքիայի հարավ-կենտրոնական հատվածում գտնվող Սբ. Սոֆիայի տաճարի նկատմամբ սեփականատիրության իր իրավունքները:

«Կիլիկիայի կաթողիկոսարանի պատմական նստավայրի վերադարձը լակմուսի թուղթ է թուրքական կառավարության համար` հարգելու իր քրիստոնյա փոքրամասնությունների մարդու իրավունքները, ինչպես նաև կրոնական ազատության, մշակութային հանդուրժողականության և արժանապատվության իրավունքները: Սա արդարություն հաստատելու, անցյալի վերքերն ամոքելու, հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ քայլ առաջ կատարելու և երկու ազգերի համար ավելի լավ ապագա կետրելու եզակի հնարավորություն է»,- ասել է այս իրավական գործընթացում առաջատար միջազգային խորհրդատու Փայամ Աղավանը:

Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը:«Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքին և եկեղեցուն: Իսկ եթե դատը տանուլ տանք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»,- ասել է նա: Հետագայում կաթողիկոսն իր հարցազրույցներում եւ հայտարարություններում բազմիցս նշել է, որ իրենց վերջնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարցի բարձրացումն է, քանի որ վստահ են, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կմերժի հայցը:

Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին: Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին, Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ, Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում:

Հայերեն English Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը