ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի նպատակն է Ռիոյի Օլիմպիական խաղերում փոխել մեդալի հարգը:
«Օլիմպիական խաղերում միայն բրոնզե մեդալը քիչ է, ցանկություն ունեմ փոխելու մեդալիս գույնը: Պիտի ամեն ինչ անեմ, որ պատվով վերադառնամ խաղերից: Իհարկե, պետք չէ ժամանակից առաջ ընկնել, բայց Ռիոյում փորձելու եմ ամեն ինչ անել, որ բարձր պահեմ հայկական դրոշը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Խուրշուդյանը:
Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` 17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից, մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդակների հավաքածուների համար: Ռիոյի Օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող է վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս: