Պատգամավորն աննախադեպ է համարում Ստրասբուրգի Մայր տաճարում Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչներ մասնակցել են Ստրասբուրգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: «Մենք վեհաժողովի նստաշրջանի օրերին բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչներին անմոռուկներ ենք բաժանել, և պետք է ընդգծեմ, որ հուշանվերները ստանալուց հետո տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչներ կրում էին անմոռուկները: Նրանք նաև մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

Պատգամավորը հավելեց, որ անմոռուկներ են բաժանել նաև թուրք պատվիրակներին, որոնց մի մասը հետո իր հետ մասնավոր զրույցներում շնորհակալություն է հայտնել՝ հուշանվերների համար:

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ի ընդունած հայտարարությանը՝ ընդգծելով դրա կարևարությունը: Պատգամավորի խոսքով՝ այդ հայտարարությամբ բոլոր պատվիրակներին կոչ է արվում՝ իրենց վերաբերմունքն արտահայտել ցեղասպանությունների, այդ թվում՝՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նա նաև հայտնեց, որ Ստրասբուրգի Մայր տաճարում ապրիլի 23-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն, որը բարձր մակարդակով էր կազմակերպված և աննախադեպ էր:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին