ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սինեմա Փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնը հայտարարել Է Նյուրնբերգյան դատավարությանը նվիրված «Առհավետ» ֆիլմի վրա աշխատանքն սկսելու մասին: Գլխավոր դերերից մեկն առաջարկվել Է դերասանուհի Էմմա Սթոունին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Սցենարի հիմքում ընկած Է Ալեքսանդր Զվյագինցեւի «Առհավետ» վեպը, որը համոզիչ Է պատմական տեսակետից եւ հաստատված վավերագրերով»,- պատմել Է կինոնկարի պրոդյուսեր Մարիա Ժուրոմսկայան:
Ֆիլմի ռեժիսորը կլինի Իգոր Զայցեւը, որը նկարահանել Է «Խիստ ռեժիմի կատակերգությունը» եւ այնպիսի սերիալներ, ինչպիսիք են «Չկալովը», «Եսենինը» եւ «Մութ ծառուղիները»: Բացի Սթոունից. կինոնկարում դերեր են առաջարկվել Նիկիտա Միխալկովին, Իննա Չուրիկովային եւ Իեն Սոմերհոլդերին:
Նյուրնբերգյան դատավարությունը, որը դաշնակիցների ուժերով կազմակերպվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, տեղի Է ունեցել 1945 թվականի նոյեմբերի 20-ից մինչեւ 1946 թվականի հոկտեմբերի 1-ը: Դատարանում դատավճիռներ են կայացվել Երրորդ ռայխի 23 առաջատար քաղաքական եւ զինվորական ղեկավարների, ներառյալ Մարտին, Բորմանի, Հանս Ֆրանկի, Գերման Գյորինգի, Ռուդոլֆ Հեսսի, Կառլ Դենիցի եւ ուրիշների նկատմամբ:
Նյուրնբերգյան դատավարության խոնիկան Էկրանավորել են մի քանի անգամ: Նացիստական հանցագործների նկատմամբ դատավարության մասին ամենահայտնի ֆիլմը համարվում Է Սթենլի Քրամերի՝ 1961-ին Էկրան բարձրացած «Նյուրնբերգյան դատավարությունը», որտեղ խաղացել են Սփենսեր Թրեյսին, Բերտ Լանկաստերը, Մառլեն Դիտրիխը, Մոնտգոմերի Քլիֆթը, Ջուդի Գառլենդը, Մաքսիմիլիան Շելլը եւ այլ դերասաններ:
Լուսանկարը` AFP