Սկանդալ թուրքական եթերում. Գալիպոլիի մասին հաղորդման փոխարեն ցուցադրվել է Ծիծեռնակաբերդի ռեպորտաժը
1 րոպեի ընթերցում
![Սկանդալ թուրքական եթերում. Գալիպոլիի մասին հաղորդման փոխարեն ցուցադրվել է Ծիծեռնակաբերդի ռեպորտաժը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/04/803465.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական CNBC հեռուստաալիքը ապրիլի 24-ին ուղիղ եթերում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառման մասին հաղորդման ժամանակ ցուցադրել է Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառման մասին պատմող ռեպորտաժը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Ծիծեռանակբերդից հաղորդվող եթերին զուգահեռ` CNBC-ի հաղորդավարը շարունակել է պատմել Գալիպոլիի միջոցառումների մասին: Թուրքական ԶԼՄ-ները տարածվածը սկանդալ են բնութագրել: Ի դեպ, կադրում գրված է եղել. «Ուղիղ միացամում Չանաքքալեից»: