Հասարակական

Հայ ժողովրդին անհնար է կոտրել. Թինա Կանդելակի

1 րոպեի ընթերցում

Հայ ժողովրդին անհնար է կոտրել. Թինա Կանդելակի

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական շոուբիզնեսի հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Instagram-ի իր էջում գրել է, որապրիլի 24-ին սգում է ողջ հայ ժողովրդի հետ: Կանդելակին, մասնավորապես, նշել է. «Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այսօր սգո օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի համար, նրանց համար, ովքեր սպանվել են միայն նրա համար, որ հայ են: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով հիշում է Ցեղասպանության ժամանակ վերապրած մղձավանջի սարսափը,այդ ցավը մինչ օրս թարմ է, և վերքը ցավում է՝ բոլորին հիշեցնելով, որ ֆաշիզմին արդարացում չկա: Ոչ մի ազգ չի գերազանցում մյուսին և առավել ևս՝ չունի իրավունք կյանքից զրկելու ազգային պատկանելիության համար:

Ես սգում եմ իմ մայրիկի ողջ ազգի հետ, տատիկի, պապիկիհետ,որոնց Ցեղասպանությունըչիշրջանցել:Հայ ժողովրդի ոգու ուժը նրանումէ, որորտեղ էլ ապրեն նրաորդիներնուդուստրերը, այդ օրը բոլորը միավորվում են անտեսանելի թելով, որն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին անհնար է կոտրել: Ոչ ոք եւ երբեք»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում