Հասարակական

Հավերժ հիշատակ բոլոր զոհերին. Քսենյա Սոբչակը ցավակցել է հայերին

1 րոպեի ընթերցում

Հավերժ հիշատակ բոլոր զոհերին. Քսենյա Սոբչակը ցավակցել է հայերին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն «Instagram»-ի իր էջում գրառումէ կատարել և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել հայերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սոբչակը գրել է.

«Վառ լինի Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը: Այսօր ամբողջ աշխարհը ձեզ հետ է: Պատմության ամենամութ անկյուններն ընդունելն ուժեղներին բնորոշ երևույթ է: Վստահ եմ, որ Թուրքիան մի օր կճանաչի պատմության այդ սոսկալի պահը` չնայած, որ առայժմ Թուրքիայի կառավարությունն օգտագործում է Ռուսաստանին ծանոթ «շատ թուրքերի էլ են պատերազմի ժամանակ կոտորել» հռետորաբանությունը: Աստված թող հայ ժողովրդին բարգավաճում ու բարօրություն տա: Հավերժ հիշատակ»,-նշել է նա:

Իր գրառմանը կից Սոբչակը տեղադրել է լուսանկար, ինչպես նաև գրառումը տարածել իր թվիթերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում