#ГеноцидАрмян և #ArmenianGenocide հեշթեգերը Թվիթերի ամենաակտուալ թեմաների շարքում են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը սոցիալական ցանցերի ամենաակտիվ քննարկվող թեմաներից է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Թվիթեր սոցիալական ցանցում #ГеноцидАрмян և #ArmenianGenocideհեշթեգերն արդեն իսկ ամենաակտուալ թեմաների 5-յակում են: Շատ մեծ քանակությամբ գրառումներ են կատարվում նաև #ArmGenocide100 հեշթեգի ներքո, թեև դա դեռևս չի հայտնվել օրվա թրենդների մեջ:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ օգտագործվող հեշթեգերի ներքո շատ մեծ թիվ են կազմում թուրքական և ադրբեջանական գրառումները, որոնց մեծ մասը չեն վերաբերում օրվա խորհրդին և թեմայից շեղելու նպատակ են հետապնդում: Այդ գրառումները ունեն հակահայկական բնույթ:

Աշխարհասփյուռ հայությունն ապրիլի 24-ին հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 60 երկրների պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 4-ը՝նախագահների մակարդակով: Հայաստանում են նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր ակտիվորեն լուսաբանում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: