«Հիշում եմ եւ պահանջում» կոչով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հիշատակի արարողություն է. ՈՒՂԻՂ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երեւանում` Ծիծեռնակաբերդի բարձունքում, «Հիշում եմ եւ պահանջում» կոչով հիշատակի արարողություն է:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովրդի կողքին կլինեն 60 երկրների պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 4-ը՝ նախագահի մակարդակով: Երեւանում լինելու մտադրության մասին հայտնել ենՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: