Փոլ Մակարտնին գլխավորել Է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի ամենահարուստ երաժիշտների վարկանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beatles խմբի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Մակարտնին, գլխավորել Է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի ամենահարուստ երաժիշտների վարկանիշը, որն ամեն տարի կազմում Է The Sunday Times թերթը: Չնայած այն բանին, որ լիվերպուլյան քառյակի հայտնի բաս-կիթառահարը եւ վոկալիստն արդեն ավելի քան տասը տարի չի զբաղվում ակտիվ ստեղծագործական գործունեությամբ, նրա ունեցվածքը գնահատվում Է 730 միլիոն ֆունտ ստեռլինգ (1,1 միլիարդ դոլար), ինչը 20 միլիոն ֆունտով (30 միլիոն դոլարով) ավելի Է 2014 թվականի համեմատությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հաղորդել Է Press Association գործակալությունը:

Առավել ունեւոր երաժիշտների երկրորդ հորիզոնականում անգլիացի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերն Է՝ 975 միլիոն դոլարով: Առաջատարների եռյակը եզրափակում Է իռլանդական U2 ռոք-խումբը, որն իր գոյության ընթացքում վաստակել Է 646 միլիոն դոլար: Վարկանիշի հաջորդ տեղերում են երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնը (405 միլիոն դոլար) եւ The Rolling Stones խմբի վոկալիստ Միք Ջագերը (337,5 միլիոն դոլար):

Նրանց հաջորդում են անգլիացի կիթառահար եւ երգերի հեղինակ Քեյթ Ռիչարդսը (315 միլիոն դոլար), պարուսույց, երաժիշտ եւ պրոդյուսեր Մայքլ Ֆլեթլին (292 միլիոն դոլար), 8 – 9-րդ տեղերում են The Beatles-ի նախկին հարվածային, երգերի հեղինակ Ռինգո Սթարը (270 միլիոն դոլար) եւ բրիտանացի երաժիշտ Սթինգը: Այս վարկանիշում 10-րդ հորիզոնականն զբաղեցրել Է բրիտանացի ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ Ռոջեր Ուոթերսը (240 միլիոն դոլար): Ամբողջական ցուցակը կհրապարակվի ապրիլի 26-ին The Sunday Times-ում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, բրիտանական շոու-բիզնեսի ամենահարուստ գործիչների վարկանիշում Մակարտնիի դիրքերն զգալիորեն ամրապնդվել են 2011 թվականի հոկտեմբերին ամերիկուհի ձեռնարկատեր Նենսի Շեւելի հետ նրա հարսանիքից հետո: Աստղային զույգի ընդհանուր ունեցվածքում նրա ավանդը կազմել Է 225 միլիոն դոլար:

Լուսանկարը` AP

Հայերեն Русский

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա