Հասարակական

Ֆրանսիական մամուլն Օբամային երեսով է տալիս իր խոստումը Հայոց ցեղսպանության հարցում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիական մամուլն Օբամային երեսով է տալիս իր խոստումը Հայոց ցեղսպանության հարցում

ԵՐԵՎԱՆ, 23ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Սպիտակ տունը կոչ է անում լիարժեք, անկեղծ և արդար կերպով ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացվածը, սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի իր խոսքում օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրել է ֆրանսիական Liberation-ը և նշել, որ ամերիկահայերի մոտ առկա է հուսահատություն: Թերթը հիշեցնում է, որ Օբաման 2008 թվականին սենատոր եղած ժամանակ խոստացել էր ճանաչել ցեղասպանությունը, սակայն մուտք գործելով Սպիտակ տուն՝ «ցեղասպանություն»-ը դարձել է տաբու:

Liberation-ը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանըկարևորել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը,սահմանների բացումը և հայտնել ԱՄՆ կառավարության աջակցությունը այդ գործընթացին: «Ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին կլինի Երևանում: Թուրքիան մերժում է, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, սակայն պատմական այդ փաստը ճանաչել են աշխարհի բազմաթիվ պատմաբաններ, 20-ից ավելի երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը»,- եզրափակել է ֆրանսիական թերթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում