Գերման Ստերլիգովը Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր հանձնեց ԵՊՀ-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի հայտնի գործարար եւ մեկենաս Գերման Ստերլիգովը Երևանի պետական համալսարանին նվիրեց հրատարակություններ, որտեղ վկայություններ կան նաև մինչև ցեղասպանությունը հայերին պատկանած բնակավայրերի մասին, ինչպես նաև Մեծ եղեռնին վերաբերող փաստաթղթեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռուս մեկենասը հայտնեց, որ իրենց հրատարակություններում ներկայացված է համաշխարհային պատմությունը` տարբեր ազգերի և պետություների մասին մանրամասն ուսումնասիրություններով:

«Նման հրատարակություններ ստեղծելու անհրաժեշտություն զգացի այն ժամանակ, երբ տեսա, որ երեխաներս դպրոցում սովորում են «ոչ հավաստի» պատմություն: Սկսեցի հավաքել ձեռագրեր, և արդյունքում ստեղծվեցին այս հրատարակությունները, որոնք ճշգրտորեն են ներկայացնում պատմական անցքերը: Սա կարևոր է Հայաստանի համար, քանի որ ձեռագրերում բազում վկայություններ կան նաև Հայոց ցեղասպանության և հայերին պատկանած տարածքների մասին»,- ասաց Ստերլիգովը: Նա տեղեկացրեց, որ հայերին պատկանած բոլոր բնակավայրերի մասին հավաստի տեղեկություններ կան, որոնք արժեքավոր են հետազոտողների համար:

Օգտվելով ստեղծված հնարավորությունից` Գերման Ստերլիգովը խոսեց նաև Հայոց ցեղապսանությւան ճանաչման կարևորության մասին: «Ես ձեր կողքին եմ այս արդար պայքարում, քանի որ Ցեղասպանության ճանաչումն է ճիշտ ուղին: Կարծում եմ` բոլոր արդար ու անկեղծ մարդիկ պետք է գնան ճանաչան ուղիով»,- ասաց նա:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ռուս մեկենասին վստահեցրեց. «Սրանք լուրջ փաստաթղթեր են մեր համալսարանականների ու դասախոսների համար, ովքեր հետազոտություններ են իրականացնելու տարբեր հարցերի շուրջ: Համոզված եմ, որ կլինեն շատ գիտնականններ, ովքեր կօգտագործեն այս ձեռագրերում ամփոփված վկայությունները»,- հավելեց նա: Արամ Սիմոնյանը իր հերթին Հայաստանին վերաբերող գրքեր նվիրեց ռուս մեկենասին:

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը