Հասարակական

Ամերիկացի կատակերգուն դահլիճին ստիպել է բղավել. «Գրողի ծոցը Թուրքիան»

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի կատակերգուն դահլիճին ստիպել է բղավել. «Գրողի ծոցը Թուրքիան»

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Stand-upոճի ամերիկացի հայտնի կատակերգու Քաթ Ուիլիամսը իր շոուներից մեկի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ինչպես նաև Քարդաշյանների այցին Հայաստան: «Ես հիմա ավելին կանեմ Հայաստանի համար, քան Քարդաշյանների ողջ ընտանիքը երբևէ արել է: Դե նայեք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է կատակերգուն, ապա խնդրել հանդիսատեսին հաշվել մինչև երեքը, հետո բարձր արտասանել. «Գրողի ծոցը Թուրքիան»: Ոգևորված հանդիսատեսը միաձայն հետևել է նրան:

«Ասեք Հայաստանին, որ մենք արել ենք սա»,- նշել է Ուիլիամսը և իր ոճով խրախուսել Թուրքիային տեր կանգնել և պատասխանտվություն ստանձնել իր արարքների համար:

Քաթ Ուիլիամսը ամերիկացի հայտնի կատակերգու է, ռեփեր և դերասան: Ծնվել է 1971 թվականին ԱՄՆ Սինսինաթի քաղաքում: Այժմ նա բնակվում է Լոս Անջելեսում, միաժամանակ աշխատում է մի քանի նախագծերի վրա: Կատակերգուի կարիերայի ընթացքում նա շրջագայել է ամբողջ երկրով և երկրպագուների մեծ խումբ ձևավորել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում