Հասարակական

«Հայփոստ»-ը կազմակերպել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նամականիշերի ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

«Հայփոստ»-ը կազմակերպել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նամականիշերի ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մարզահամերգային համալիրում, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի շրջանակներում, «Հայփոստ»-ն ապրիլի 22-ին և 23-ին կազմակերպել է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը նվիրված հայկական նամականիշերի ցուցահանդես: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ից, միջոցառման ընթացքում ցուցադրվող 28 նամականիշերը և գեղաթերթիկները նվիրված են Եղեռնի զոհ դարձած մեծանուն հայ գրողների, երաժիշտների և հասարակական գործիչների՝ ինչպիսիք են Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Կոմիտասը, ինչպես նաև Ցեղասպանության վերապրողներին (Ավրորա Մարդիգանյան, Կիպրոսում Մելքոնյան կրթական հաստատության որբեր), նաև Հայոց ցեղասպանության վերապրածներին մեծապես օգնած ու Հայկական հարցը պաշտպանած նշանավոր գործիչների, ինչպիսիք են Յոհաննես Լեփսիուսը, Ֆրիտյոֆ Նանսենը, Ջեյմս Բրայսը, Ֆրանց Վերֆելը, Կարեն Յապպեն, Մարիա Յակոբսենը, Ջոն Կիրակոսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 23-ին «Հայփոստ»-ը նաև պաշտոնապես կմարի և շրջանառության մեջ կդնի «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Անատոլ Ֆրանս» թեմայով նամականիշը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում