Հասարակական

Սրբադասման արարողությանը մասնակցել ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ

1 րոպեի ընթերցում

Սրբադասման արարողությանը մասնակցել ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Տաճարում ապրիլի 22-ին` ժամը 21:30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ և հայ հոգևորականության ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական եկեղեցիների հովվապետերի ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, տեղի կունենա Հսկման արարողություն: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ապրիլի 23-ի առավոտյան` ժամը 10:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ: Նույն օրը` ժամը 17:15-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Ապրիլի 22-ին կայանալիք Հսկման արարողությանը մասնակցել ցանկացողները կարող են օգտվել Երևանի քաղաքապետարանի կողմից այդ նպատակով հատկացված ավտոբուսներից, որոնք «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից ժամը 19:00-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածին կսկեն փոխադրել ժողովրդին: Իսկ ապրիլի 23-ին նախատեսված Սրբադասման արարողությանը մասնակցել ցանկացողների համար նախատեսված ավտոբուսները կշարժվեն Երևանի Բրազիլիայի հրապարակից` ապրիլի 23-ին՝ ժամը 14:00-ից սկսած:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում