Շոու բիզնես

Ջոնի Դեփը վերադարձել Է «Կարիբյան ծովի ավազակները 5»-ի նկարահանման հարթակ

2 րոպեի ընթերցում

Ջոնի Դեփը վերադարձել Է «Կարիբյան ծովի ավազակները 5»-ի նկարահանման հարթակ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ջոնի Դեփը ձեռքի վնասվածքից հետո վերադարձել Է «Կարիբյան ծովի ավազակները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի նկարահանումներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել Է կինոնկարի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը:

«Նավապետ Ջեք Ճնճղուկը վերադարձել Է, եւ մենք նրան թույլ չենք տա հեռանալ»,- գրել Է նա՝ իր հաղորդագրությանը լուսանկար կցելով ֆիլմի նկարահանումներից: Ինչպես ավելի վաղ հայտնի Է դարձել, Դեփի բացակայությամբ նկարահանվել են այն բոլոր տեսարանները, որնց նա չի մասնակցում:

«Կարիբյան ծովի ավազակները 5»-ի նկարահանումներն սկսվել են փետրվարի 17-ին Ավստրալիայում: Մարտի 10-ին հայտնի Է դարձել, որ ֆիլմի գլխավոր աստղ Ջոնի Դեփն ավստրալացի մոտոցիկլավար Միք Դուանի տանը կայացած երեկույթի ժամանակ վնասել Է ձեռքը: Ականատեսների ասելով՝ նա վնասվածք Է ստացել կատաղության նոպայի ժամանակ՝ բռունցքով հարվածելով պատին: Դերասանն ստիպված վերադարձել Է ԱՄՆ, որտեղ նրան վիրահատել են:

«Կարիբյան ծովի ավազակները» կինոպատումի հինգերորդ ֆիլմը պետք Է վարձույթ դուրս գա 2017 թվականի հուլիսի 7-ին: Նախորդ չորս ֆիլմերն ամբողջ աշխարհում հավաքել են ավելի քան 3,73 միլիարդ դոլար:

Լուսանկարը` Reuters

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում