Շոու բիզնես

ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել Գվինեթ Փելթրոուի եւ Քրիս Մարտինի բաժանվելու մասին

1 րոպեի ընթերցում

ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել Գվինեթ Փելթրոուի եւ Քրիս Մարտինի բաժանվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն եւ Coldplay խմբի վոկալիստ Քրիս Մարտինը ապահարզանի մասին փաստաթղթեր են ստորագրել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TMZ-ին: Փաստաթղթերը հանձնվել են դատարանի քննությանը:

Հրատարակության աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ զույգի բաժանվելու պատճառ են դարձել անլուծելի տարաձայնությունները: Դա հետ մեկտեղ նշվում Է, որ Փելթրոուն եւ Մարտինը շարունակում են պահպանել բարեկամական հարաբերությունները:

The Daily Mirror-ը ճշտում Է, որ զույգը պայմանավորվել Է հավասար կիսել ընդհանուր ունեցվածքը, որի արժեքը գնահատվում Է 180 մլն դոլար: Բացի այդ, նախկին ամուսինները համաձայնության են եկել երեխաների համատեղ խնամակալության հարցում:

Ապրիլին լրատվամիջոցները հաղորդել են, որ Փելթրոուն եւ Մարտինը ընտանեկան արձակուրդը երեխաների հետ անցկացրել են Մեքսիկայում:

Զույգի բաժանվելու մասին հայտնի Էր դարձել 2014 թվականի մարտին: Փելթրոուն եւ Մարտինը հայտնել են, որ այդ որոշումն ընդունել են մոտավորապես մեկ տարի խորհրդածելուց հետո: Ամուսինները միասին ապրել են շուրջ 12 տարի. նրանք ամուսնացել Էին 2003 թվականի դեկտեմբերին: Զույգն ունի երկու զավակ՝ դուստրը՝ Էփըլը եւ որդին՝ Մոզեսը:

Լուսանկարը`AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում