Շոու բիզնես

Ուիթնի Հյուսթոնի դուստրը դուրս Է եկել կոմայից

1 րոպեի ընթերցում

Ուիթնի Հյուսթոնի դուստրը դուրս Է եկել կոմայից

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի դերասանուհի եւ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, դուրս Է եկել կոմայից: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաստատում Է նրա հայրը՝ երգիչ Բոբի Բրաունը: Ինչպես հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները, աղջկա մյուս հարազատները պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկատվությունը:

«Բոբին արթնացել Է: Նա նայում Է ինձ»,- բեմից բացականչել Է Բրաունը Դալասի արվարձանում (Տեխասի նահանգ) երաժիշտ Ֆրենկի Բեւեռլիի համերգի ժամանակ, որին նա հրավիրված Էր:

Բոբի Քրիտինա Բրաունն Ատլանտայի (Ջորջիայի նահանգ) հիվանդանոց Է տեղափոխվել հունվարի 31-ին այն բանից հետո, երբ իր տան լոգարանում նրան գտել են անգիտակից վիճակում: Բժիշկներն աղջան մտցրել են արհեստական կոմայի վիճակի մեջ, որպեսզի փորձեն պահպանել նրա կյանքը, եւ միացրել են թոքերի արհեստական օդափոխության ապարատին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`Reuters

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում