Շոու բիզնես

«Ֆորսաժ 7»-ը կինովարձույթում հայտնվելուց 17 օր անց ռեկորդ է սահմանել

1 րոպեի ընթերցում

«Ֆորսաժ 7»-ը կինովարձույթում հայտնվելուց 17 օր անց  ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ջեյմս Վանի «Ֆորսաժ 7» մարտաֆիլմը նոր ռեկորդ է սահմանել կինովարձույթում հայտնվելուց ընդամենը 17 օր անց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով The Hollywood reporter-ը, «Ֆորսաժ-7» ֆիլմը 1 մլրդ դոլար է հավաքել վարձույթում հայտնվելուց 17 օր անց:

Այս արդյունքը նոր ռեկորդ է համարվում, քանի որ նման արդյունքի նախկինում հասել էին «Ավատար» և «Հարի Փոթերը և մահվան շնորհները» ֆիլմերը, սակայն նման հաջողության այդ ֆիլմերը հասել են կինովարձույթում հայտնվելուց 19 օրում:

Բացի այդ, «Ֆորսաժ 7»-ը դարձել է Universal ստուդիայի միակ ֆիլմը, որը կարողացել է 1 միլիարդ դոլար հավաքել:

«Ֆորսաժ 7» ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է ապրիլի 10-ին: Ֆիլմի նկարահանման ընդհանուր բյուջեն կազմել է 250 միլիոլ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում