Ռիոյի Օլիմպիական խաղերի համար հատուկ հուշադրամներ են թողարկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի կենտրոնական բանկը Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար հատուկ հուշադրամներ է թողարկել: Հուշադրամները թողարկվում են արդեն երկրորդ անգամ: Այս անգամ բրազիլական բանկը թողարկել է4 տեսակի հուշադրամներ, որոնցից 3-ը նվիրված են Օլիմպիական խաղերին և ունեն բասկետբոլի, ռեքբիի և առագաստանավային սպորտի պատկերներ, իսկ մեկը` Պարալիմպիկ խաղերին նվիրված, որն ունի մակույկի նկար: Հուշադրամները ոսկեջրած և արծաթեջրած են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է խաղերի պաշտոնական կայքը:

Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից, մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդակների հավաքածուները համար: Ռիոյի Օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող են վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս:

Ռիոն 2016 թվականի Օլիմպիական խաղերի քաղաք ընտրվեց 2009 թվականին ՄՕԿ 121-րդ նստաշրջանի ընթացքում: Եզրափամկիչ երկու քաղաքներից` Մադրիդ և Ռիո դե Ժանեյրո, հավաքելով 66 ձայն Ռիոն դարձավ հարավամերիկյան առաջին քաղաքը, որը կընունի ամառային խաղերը:

Հայերեն English

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր