Սպորտ

«Դեպորտիվո Արմենիո» ակումբը խաղադաշտ դուրս կգա «Հիշում եմ և պահանջում» գրառությամբ մարզաշապիկներով

1 րոպեի ընթերցում

«Դեպորտիվո Արմենիո» ակումբը խաղադաշտ դուրս կգա «Հիշում եմ և պահանջում» գրառությամբ մարզաշապիկներով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլիային ակումբը` հարգելով Հայող ցեղասպանության 100-ամյա տարելիցը, խաղադաշտ դուրս կգա «Հիշում եմ և պահանջում» գրառությամբ մարզաշապիկներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման գրառում կա ակումբի Twitter-ի էջում: Ակումբն այս մարզաշապիկներով հանդես կգա ապրիլի 19-ից սկսած, և այդ ընթացքում թիմը կմրցի «Դեպորտիվո Մերլո» ակումբի հետ: Մարզաշապիկների վաճառքից ստացված գումարը կփոխանցվի ՀՕՄ-ին:

«Դեպորտիվո Արմենիո»-ն արգենտինահայերի կողմից հիմնադրված ակումբ է, որը գործում է 1962 թվականից: Հանդես է գալիս Արգենտինայի առաջնության 3-րդ դիվիզիոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում