Հասարակական

Ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքը Ցեղասպանությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ է ցուցադրելու

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքը Ցեղասպանությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ է ցուցադրելու

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ցեղասպանություն. սկիզբ» փաստավավերագրական ֆիլմն է ցուցադրելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հեռուստաալիքն իր կայքում նշել է, որփաստավավերագրական ֆիլմի հեղինակները առավելագույն ճշգրտությամբ ներկայացնելու են 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները` օգտագործելով արխիվային փաստաթղթեր, պատմաբանների հարցազրույցներ, ականատեսների վկայություններ և այլն:

Վերը նշված նյութերը հայթայթելու նպատակով փաստավավերագրական ֆիլմի ստեղծագործական խումբը մեկնել էր Թուրքիա, որտեղ այցելել էր մեր օրերում պահպանված միակ հայկական գյուղ: Բացի այդ, Թուրքիայում նրանք կարողացել էին հանդիպել նաև Հայոց ցեղասպանության ականատեսներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում