Նախագահը Մատենադարանում ծանոթացել է փրկված ձեռագրերին ու դիտել «Քեմալական կոտորածներ» ֆիլմը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ ՍարգսյանըՄեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանն ու «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, հոգևորականներ, նախարարներ, պետական այլ գերատեսչությունների ներկայցուցիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: «Մենք փորձում ենք ներկայացնել մեր կորուստների ահռելիությունը, բայց մեր խնդիրն է նաև ներկայացնել մեր մշակույթի կենսական ուժը, զորությունը, փրկչական առաքելությունը: Փրկված ձեռագրական ժառանգությունը վկայում է մեր մեծ մշակույթի մասին, որը համաքրիստոնեական մշակույթի մեջ իր ուրույն տեղն ունի:

Այստեղ ցուցադրված փրկված ձեռագրերի մեջ կան այնպիսիները, որոնք արդեն մտել են համաշխարհային մշակույթի գանձարան, որոնց մասին գրվել են հարյուրավոր աշխատություններ»,-ասաց Հրաչյա Թամրազյանը:

Մատենադարանի տնօրենի խոսքով` ամեն փրկված ձեռագրի հետևում հերոս-անհատ է, անձնազոհության պատմություն: «Հերոսական մաքառումների շնորհիվ են փրկվել մեր ձեռագրերը: Կան նաև հերոս անհատներ, ովքեր ոչ թե մեկ, այլ տասյնակ ձեռագրեր են փրկել: Մենք ցուցադրում ենք Վասպուրականից փրկված ձեռագրերի նմուշներ, որոնց փրկության գործում մեծ դերակատարում է ունեցել Գևորգ 5-րդ կաթողիկոսը»,-նշեց Հրաչյա Թամրազյանը:

Նրա դիտարկմամբ` Մատանադարանը համամարդկային արժեքների շտեմարան է, որի հիմքում հայ մարդն է` իր արժեհամակարգով: «Չեմ կարող չնշել մի ձեռագրի փրկության զարմանալի փաստը` այն 16-րդ դարի օսմանցի նշանավոր բանաստեղծ Բաքիի դիվանն է, որի փրկված օրինակը, գրված իր կենդանության օրոք, համարվում էր հնագույն և ամենաամբողջական օրինակներից մեկը: Ստացվում է, որ մեր ժողովուրդը, մեր մտավորականները մշակութային ցեղասպանությունից փրկել են հենց իրենց ցեղասպանների հոգևոր արժեքները»,-ասաց Մատենադարանի տնօրենը:

«Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանն էլ հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունները ներկայացնելիս ներդրում կունենա նաև «Քեմալական կոտորածներ» ֆիլմը: «Ֆիլմի ստեղծման համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռեժիսոր Արա Շիրինյանին և սցենարի հեղինակ Անահիտ Աստոյանին: Ֆիլմը հեղինակների առաջին համատեղ գործը չէ, սրան նախորդել են «Հայերը Օսմանյան բանակում» ու «Հայերը Օսմանյան տնտեսության մեջ» աշխատանքները, որոնք մեծ ուսումնասիրությունների արդյունք են: Քանի որ Արա Շիրինյանը «Շողակաթի» աշխատակից է, իսկ Անահիտ Աստոյանը Մատենադարանի ավագ գիտաշխատող, ապա կարող ենք ասել, որ այս ֆիլմը երկու հաստատությունների համատեղ արտադրության արդյունք է»,-ասաց Մանյա Ղազարյանը:

«Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմը ներկացնում է 1919-1923 թվականների այն պատմական իրավիճակը, որի ընթացքում թուրքական իշխանությունները Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում բնաջնջեցին Հայոց Մեծ եղեռնից փրկված ու Սիրիայի անապատներից նորից հայրենիք` իրենց տները, վերադարձած գաղթականներին:

«Վերապրած ձեռագրեր» ցուցադրության մեջ ընդգրկված են բացառիկ ձեռագրեր ու արխիվային փաստաթղթեր: Հատուկ շեշտադրում է ստացել Ամենայն Հայոց Գևորգ 5-րդ կաթողիկոսի և նրա կարգադրությամբ ձեռագրերի փրկության առաքելությամբ Արևմտյան Հայաստան ուղարկված հանձնախմբերի գործունեությունը:

Ցուցադրության մեջ առանձնակի տեղ են գրավում Լիմ անապատի վանահայր Հովհաննես Հյուսյանի կյանքն ու գործը, ում ջանքերով Արևմտյան Հայաստանից փրկվել է ավելի քան 1400 ձեռագիր և 12 հազար մարդ:

Ցուցադրությունը ներառում է Վասպուրականի, Մուշի, Կարինի և այլ հայկական բնակավայրերից բերված ձեռագրական հավաքածուներ, հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, այդ թվում` հայերի լքյալ գույքերի բռնագրավման հրամանագրեր, Էջմիածնի որբանոցին ու Հովհաննես Թումանյանի գործունեությանը վերաբերող լուսանկարներ, Ադանայի Հայոց առաջնորդարանի գրանցամատյաններ, Այնթափի հերոսամարտի լուսանկարներ: Ցուցադրություններն ընթանալու են վեց ցուցասրահներում:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան