Շոու բիզնես

Կաննի կինոփառատոնում պայքար կծավալվի կինոաստղերի մասնակցությամբ սելֆիի դեմ

2 րոպեի ընթերցում

Կաննի կինոփառատոնում պայքար կծավալվի կինոաստղերի մասնակցությամբ սելֆիի դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները որոշել են լրջորեն պայքարել վերջին տարիների զանգվածային հետաքրքրության՝ սեփական շարժական հեռախոսով լուսանկարվելու դեմ, որին ինքնամոռաց տրվում են նույնիսկ առաջին մեծության կինոաստղերը, անցնելով կարմիր գորգի վրայով: Ինչպես հայտնել Է փառատոնի գեղարվեստական ղեկավար Տիերի Ֆրեմոն, կազմակերպիչները սելֆիի ուղղակի արգելք չեն սահմանի, բայց դրա հետ մեկտեղ մտադիր են յուրատեսակ «քարոզարշավ» ծավալել, որպեսզի կինոդիտման հյուրերին հետ պահեն այդ սովորույթից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք օժտված չենք ոստիկանության լիազորություններով, ուստի եւ, ցավոք, չենք կարող սելֆին արգելել»,-նշել Է Ֆրեմոն՝ ելույթ ունենալով Կաննի 68-րդ փառատոնի պաշտոնական մրցութային ծրագրի շնորհանդեսի ժամանակ:

Դրա փոխարեն, շարունակել Է նա, կինոդիտման կազմկոմիտեն «արշավ կծավալի, որպեսզի փոքր-ինչ մեղմացնի այդ պրակտիկայի տարածումը»: Փառատոնի պատասխանատուները դժգոհ են այն բանից, որ կինոյի աստղերը, սկսելով լուսանկարվել կարմիր ուղեգորգով անցնելու եւ շքաստիճանով բարձրանալու ժամանակ, խախտում են րոպեների ճշտությամբ սահմանված օրակարգը: «Այդ ամենը շատ ժամանակ Է խլում, եւ գրաֆիկի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում»,-խորհուրդ Է տվել Ֆրեմոն:

Այս տարի Կաննի 68-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 13-ից մինչեւ 24-ը՝ Ֆրանսիայի Լազուրե ափին: Այն վարելու Է կինոյի եւ թատրոնի ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Լամբեր Վիլսոնը: Փառատոնի ժյուրին այս տարի կգլխավորեն ամերիկացի ռեժիսորներ Ջոել եւ Իթան Քոեն եղբայրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում