Իտալական L’espresso-ն Հայոց ցեղասպանության մասին լայնածավալ հոդված է հրապարակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին հատուկ հոդված է հրապարակվել ամեն շաբաթ լույս տեսնող իտալական L’espresso պարբերականում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակները իտալացի լրագրող Ջաննի Պերելին և ֆոտոթղթակից Քեթրին Քուքն են:Հոդվածը ոչ միայն պատմում է Հայոց ցեղասպանության պատմության, այս հարցի նկատմամբ թուրքական կողմի ժխտողական դիրքորոշման մասին, այլ նաև ներկայացնում է մինչ օրս ողջ մնացած ականատես-վերապրածների պատմություններ: Դրանք գրի առնելու նպատակով իտալացի լրագրողներն ավելի վաղ` մարտի 14-21-ն այցելել էին Հայաստան և հանդիպել էին Ցեղասպանության վերապրածներին:
L’espresso պարբերականն Իտալիայում ամենահայտնիներից է: Այն առաջին անգամ լույս է տեսել 1955 թվականին: Հրատարակման լեզուն իտալերենն է: