«Աստղային պատերազմների» նոր թրեյլերը բուռն արձագանք Է առաջացրել սոցցանցերում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղային պատերազմների» յոթերորդ Էպիզոդի թրեյլերը սոցիալական ցանցերում հարուցել Է ֆանտաստիկ կինոսագայի երկրպագուների հիացական արձագանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլովակը նախ ներկայացվել Է կինոնկարի պաշտոնական կայքում, ինչից հետո արագորեն տարածվել Է մյուս ինտերնետ-ռեսուրսներում: Դատելով արձագանքներից՝ հանդիսականների վրա ամենամեծ տպավորությունը գործել Է երկուրոպեանոց տեսածանուցման վերջնամասը, որտեղ հայտնվել են Հան Սոլոն (Հարիսոն Ֆորդի ծերացած հերոսը) եւ նրա հավատարիմ ընկերը՝ Չուբական (Չուի), որոնք հայտնի են կինոտիեզերքի 4-րդ – 6-րդ Էպիզոդներից:

«Նոր թիզերի ցուցադրությունից հետո ոմանք ծնկի են իջել: Առանց կատակի»,- Twitter-ում հայտնել Է Hollywood Reporter-ի լրագրող Բորիս Քիտը, որը Կալիֆոռնիայում ներկա Է եղել հոլովակի պրեմիերային:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, «Աստղային պատերազմներ: Էպիզոդ VII. Ուժի զարթոնքը» կինոնկարն Էկրան կբարձրանա 2015 թվականի դեկտեմբերին: Յոթերորդ մասի գործողությունը կծավալվի վեցերորդ մասի իրադարձություններից 30 տարի անց:

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում