Դեմիրթաշը սատարում է Ցեղասպանության հարցում Հռոմի պապի դիրքորոշմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշն իր աջակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Դեմիրթաշը, ով մեկ անգամ չէ, որ խոսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, ընդգծել է անցյալն ուսումնասիրելու և իրականությունն ի ցույց դնելու անհրաժեշտությունը: «Անհրաժեշտ է, որ կառավարությունն աշխատանքներ սկսի անցյալում տեղի ունեցած դեպքերի հետ կապված իրականությունն ուսումնասիրելու հարցում: Հռոմի պապը մի բան է ասում, սկսում են երեխայի պես արձագանքել: Մարդ դժվարանում է հասկանալ»,- նշել է կուսակցության առաջնորդը` կոչ անելով կառավարությանը երկրի հասարակությանը բացատրել, թե ինչպես է պետք առերեսվել հայերի հետ կատարված իրականության հետ: «Սա պաշտոնապես չբացահայտված թեմա է: Ասելով, որ Հռոմի պապին չենք ընդունում, այս խնդիրը չի կարող լուծվել»,- նշել է նա:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:

Լուսանկարը`Սելահաթթին Դեմիրթաշի ֆեյսբուքյան էջից

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան