Շոու բիզնես

Էմի Ուայնհաուսի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի Կաննի փառատոնում

1 րոպեի ընթերցում

Էմի Ուայնհաուսի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի Կաննի փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի նշանավոր սոուլ-երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի Կաննի 68-րդ կինոփառատոնում, որը տեղի Է ունենալու մայիսի 13-ից մինչեւ 24-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հաղորդել են տեղական լրատվամիջոցները:

Բրիտանացի ռեժիսոր Ազիֆ Կապադիայի նկարահանած ժապավենում կօգտագործվեն ավելի վաղ հրապարակված տեսակադրեր, ինչպես նաեւ Ուայնհաուսի կոմպոզիցիաները, որպեսզի «երգչուհու կյանքի պատմությունը ներկայացվի նրա իսկ խոսքերով»: Կինոնկարն ընդգրկում Է տաղանդավոր կատարողի կյանքի տարբեր ժամանակաշրջանները՝ փառքի հասնելուց մինչեւ անձնական դժվարությունները, որոնք նա կրել Է ալկոհոլի եւ թմրանյութերի չարաշահման պատճառով:

2011 թվականի հուլիսի 23-ին Ուայնհաուսի մարմինը հայտնաբերել են Լոնդոնի Քեմդենի շրջանում գտնվող նրա տանը: Նա մահացել Է 27 տարեկան հասակում: Մահվան պատճառը ալկոհոլային թունավորումն Էր:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Էմի» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Միացյալ Թագավորության կինոթատորններում կսկսվի հուլիսի 3-ին:

Լուսանկարը` ТАСС/EPA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում