Իրավունք

Կոռուպցիայի վերացումը դատախազության գերնպատակներից է. Գևորգ Կոստանյանն ընդունել է GRECO-ի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Կոռուպցիայի վերացումը դատախազության գերնպատակներից է. Գևորգ Կոստանյանն ընդունել է GRECO-ի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոռուպցիայի դեմ պայքարի խմբի GRECO» մոնիտորինգային գործընթացի շրջանակներում ընթացքի մեջ է Հայաստանի վերաբերյալ GRECO-ի գնահատման 4-րդ փուլը: «Կոռուպցիայի կանխարգելումը խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում» թեմայի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է GRECO-ի պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, Գևորգ Կոստանյանն ընդգծել է, որ որպեսզի հասարակությունն անվերապահ վստահի համակարգին, անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք: Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարը սկսել է առաջին հերթին հենց դատախազության համակարգից: Կոռուպցիայի վերացումը դատախազության գերնպատակներից մեկն է:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ հարուցված գործերն իր անմիջական վերահսկողության և մշտական ուշադրության կենտրոնում են, և կարող ենք փաստել, որ վերջին շրջանում դրական տեղաշարժը ակնհայտ է:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատախազության էթիկայի և որակավորման հանձնաժողովների գործունեության կարգին, դատախազների գույքի և եկամուտների հայտարարագրմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին GRECO-ի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնելբաց, արդյունավետ և հետաքրքիր քննարկման համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում