Այն գեղեցիկ էր. Քլոե Քարդաշյանը կիսվել է Հայաստանի մասին իր տպավորություններով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարած ութօրյա ճանապարհորդությունից հետո Քլոե Քարդաշյանն արդեն վերադարձել է Միացյալ Նահանգներ և անցել իր առօրյա զբաղմունքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով The Daily Mail-ը, լրագրողները հեռուստաաստղին Հայաստանից ստացած տպավորությունների մասին հարցեր են ուղղել մարզադահլիճ գնալու ճանապարհին` մեքենայի կայանատեղիում: «Այն գեղեցիկ էր»,- ասել է Քլոե Քարդաշյանը և արագ բարձրացրել թեքահարթակով:

Ապրիլի 8-ին, ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքը ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստանե հուշարձան և «Կասկադե համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Լույս ապրիլի 13-ի կեսգիշերին Երևանի կարապի լճի հարևանությամբ կայացել է «Գրեմմի»-ի 21-ակի դափնեկիր Քանյե Ուեսթի բացօթյա անվճար համերգը:

Պատմական հայրենիք այցից հետո Քարդաշյանները, Քանյե Ուեսթը և երկամյա Նորթ Ուեսթը մեկնել էին պատմական քաղաք Երուսաղեմից, որտեղ Սրբոց Հակոբյաց մայրավանքում ապրիլի 13-ին տեղի էր ունեցել զույգի երկամյա դստեր մկրտության արարողությունը: Սուրբ երկիր ճամփորդությունից հետո Քլոե Քարդաշյանը վերադարձել էր ԱՄՆ, իսկ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգնիրենց դստեր հետ Փարիզում են:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը