Հասարակական

The New York Times-ը Հայոց ցեղասպանության թեմայով ծաղրանկար է հրապարակել

1 րոպեի ընթերցում

The New York Times-ը Հայոց ցեղասպանության թեմայով ծաղրանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի էլեկտրոնային կայքում հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը ներկայացնող ծաղրանկար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծաղրանկարի հեղինակը Պատրիկ Չափաթեն է:

Լուսանկարում երևում է, թե ինչպես 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հոծ զանգվածները բարձրանում են գնացքները, իսկ թուրք զինվորականը նրանց հայտնում է. «Մի անհանգստացեք, «ցեղասպանություն» բառ գոյություն չունի»:

Մակագրելով նկարը` հեղինակը գրել է. «Հարյուր տարի շարունակ սպանությունների վերաբերյալ բանավեճը շարունակվում է»:

Ծաղրանկարը կայքից արտատպվելու է ամերիկյան պարբերականի ապրիլի 16-ի համարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում