Հասարակական

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն աշխարհին կոչ է արել չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին

1 րոպեի ընթերցում

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն աշխարհին կոչ է արել չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինահայ աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախաձեռնություններին եւ աշխարհին կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, արգենտինացի հայտնի մարզիկներ Դավիթ Նալբանդյանը, Խոսե Մեոլանսը, Խուան Կառլոս Օլավեն, Խոսե Պալացիան եւ Կառլոս Հայրապետյանը նկարահանվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակում, որտեղ պատմում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության, հայերի գաղթի եւ արգենտինահայ համայնքի ձեւավորման մասին: Մարզիկներն իրենց խոսքում շեշտում են, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը մինչև օրս չի ճանաչել եւ միջազգային հանրությանը կոչ են անում չանտեսել մարդկության դեմ գործած հանցագործությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում