«Դիսնեյլենդ»-ն իր 60-ամյա հոբելյանը կնշի վիթխարի շոուով, որը կտեւի գրեթե մեկ տարի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիսնեյլենդ»-ն իր 60-ամյա հոբելյանը կնշի մեծ թափով, հսկայական հրավառությամբ, հերոսների շքերթով եւ բազմաթիվ նոր հուշանվերներով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տոնական միջոցառումների ծրագրի շնորհանդեսը տեղի Է ունեցել ապրիլի 14-ին Լոս Անջելեսում:

Ամերիկացի նշանավոր մուլիտիպլիկատոր եւ պրոդյուսեր Ուոլթ Դիսնեյի մտահղացմամբ ստեղծված «Դիսնեյլենդ» զվարճանքների առաջին զբոսայգին 1955 թվականի հուլիսին բացվել Է Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում: 1998 թվականին այն վերանվանվել Է «Դիսնեյլենդ զբոսայգի»:

Հոբելյանական տոնակատարությունները կսկսվեն մայիսի 22-ին եւ կշարունակվեն մինչեւ 2016 թվականի առաջին կեսը: Դրանք արդեն ստացել են «ալմաստե հանդիսություններ» ոչ պաշտոնական անվանումը:

«Կազմակերպիչներն անկրկնելի շոու են պատրաստում «Ուոլթ Դիսնեյ» ընկերության ֆիլմերի հերոսների գիշերային շքերթներով, հազարավոր լուսադիոդային լամպերով, որոնք գործում են երաժշտությանը ներդաշնակ»,-նշում Է «Լոս Անջելես թայմս» թերթը:

Սկզբնապես Դիսնեյը պլանավորել Էր զվարճանքների զբոսայգին կառուցել Լոս Անջելեսի հյուսիս-արեւմուտքում գտնվող կինոստուդիայի կողքին: Սակայն ազատ տարածության բացակայության պատճառով «Դիսնեյլենդ»-ը կառուցեցին Լոս Անջելեսից 45 կիլոմետր դեպի հարավ ընկած շրջանում:

Այն շատ արագ վերածվեց համաշխարհային տուրիստական կենտրոնի: Դա մեծապես պայմանավորված Էր «Ուոլթ Դիսնեյ» ընկերության ֆիլմերի հաջողությամբ: «Դիսնեյլենդ»-ում դրանց հերոսներն իջնում Էին Էկրանից եւ հանդիպում այցելուներին: Սակայն բազմաթիվ գործող անձանց շրջանում արդեն վեց տասնամյակ առաջնությունը պահպանում Է լեգենդար Միքի Մաուսը: Այն Դիսնեյի կողմից ստեղծվել Է 1928 թվականի աշնանը: Հենց Միքի Մաուսն Էլ «կգլխավորի» հիմնական հոբելյանական արարողությունները:

Շոուներից բացի, «Դիսնեյլենդ»-ի ներկայիս ղեկավարությունը պատրաստել Է 500 տեսակի հուշանվերներ: Դա ոչ միայն խաղալիքների, գավաթների եւ փողկապների ավանդական հավաքածուն Է, այլեւ ֆիրմային ըմպելիքների եւ ճաշատեսակների: Այսպես, հոբելյանական հանդիսությունների այցելուներին կառաջարկեն «Երջանկաբեր թեյ» եւ «Ալմաստե տոնական կեքս»: Վերջինը լիմոնի համ ունի: Ավանդաբար հուշանվերներին, դրանց հետ կապված ապրանքներին եւ կերակուրներին բաժին Է ընկնում «Դիսնեյլենդ»-ի բոլոր եկամուտների 30 տոկոսը: Տոմսերի վաճառքից եկամուտը կազմում Է 53 տոկոս:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «ալմաստե հանդիսությունների» կազմակերպիչները հուսով են, որ հոբելյանը թույլ կտա զգալիորեն ավելացնել ատրակցիոնների զբոսայգու եկամուտները: Հենց դրա համար Էլ հոբելյանը նշվելու Է գրեթե մեկ տարի: 60 տարի առաջ Անահայմում «Դիսնեյլենդ»-ի բացվելու պահից ի վեր այստեղ Է այցելել 650 մլն մարդ:

Լուսանկարը`AP

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում