Շոու բիզնես

Սփիլբերգն իր կարիերայում առաջին անգամ ֆիլմ կնկարահանի Disney-ի համար

1 րոպեի ընթերցում

Սփիլբերգն իր կարիերայում առաջին անգամ ֆիլմ կնկարահանի Disney-ի համար

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սթիվեն Սփիլբերգն իր ռեժիսորական կարիերայում առաջին անգամ ֆիլմ կնկարահանի Disney-ի համար: Ստուդիան կմասնակցի կինեմատոգրաֆիստի «ՄԲՀ կամ Մեծ եւ բարի հսկան» նոր կինոնկարի ֆինանսավորմանն ու արտադրությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deadline-ին:

«Կինոյում 40-ից ավելի տարիների ընթացքում ես քանիցս Disney-ի ֆիլմերի վրա աշխատել եմ որպես պրոդյուսեր, բայց որպես ռեժիսոր՝ երբեք: Ուստի ՄԲՀ-ն ինձ համար առանձնահատուկ նախագիծ կլինի: Ես դրան ձեռնամուխ եմ լինում հուզմունքով եւ անթաքույց ուրախությամբ»,- հայտարարել է Սփիլբերգը:

Ռոնալդ Դալի համանուն մանկական վեպի էկրանավորման նկարահանումները պլանավորված են 2015 թվականի ամռանը: Ֆիլմի գլխավոր դերերը, որի պրեմիերան նշանակված է 2016 թվականի հուլիսի 1-ին, կխաղան Մարկ Ռայլենսը եւ Ռուբի Բարնհիլը: Ֆիլմում կնկարահանվեն նաեւ Ռեբեկա Հոլը եւ Պենելոպա Ուիլթոնը:

ՄԲՀ-ն մուլտիպլիկացիոն ձեւաչափով արդեն էկրանավորվել է 1989 թվականին: Գրքում խոսվում է Սոֆի անունով որբի մասին, որը ծանոթանում է հարեւանությամբ ապրող հսկայի հետ: Վերջինս աղջկան իր հետ տանում է հսկաների երկիր, որոնցից մի քանիսը, պարզվում է, մարդակերներ են:

Լուսանկարը` РИА Новости

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում