Շոու բիզնես

Քարդաշյան - Ուեսթ աստղային զույգի հաջորդ կանգառը կլինի սիրո մայրաքաղաք Փարիզը

2 րոպեի ընթերցում

Քարդաշյան - Ուեսթ աստղային զույգի հաջորդ կանգառը կլինի սիրո մայրաքաղաք Փարիզը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգն ընտանիքի հետ մեկնել են պատմական քաղաք Երուսաղեմից, որտեղ Սրբոց Հակոբյաց մայրավանքում ապրիլի 13-ին տեղի էր ունեցել զույգի երկամյա դստեր մկրտության արարողությունը: «Արմենպրես»-ի հաղոդրմամբ` ամերիկահայ հեռուստաաստղը Թվիթեր սոցիալական ցանցի միկրոբլոգում հրաժեշտ է տվել Սուրբ երկրին և լուսանկար տեղադրել Երուսաղեմից: «Հաջողություն, Երուսաղեմ»,- գրել է Քիմ Քարդաշյանը:

Star Tribune կայքի փոխանցմամբ` Քարդաշյան - Ուեսթ աստղային զույգի հաջորդ կանգառը կլինի սիրո մայրաքաղաք Փարիզը: Քլոե Քարդաշյանը վերադարձել է ԱՄՆ:

Երուսաղեմում Քիմ Քարդաշյանն ամուսնու հետ այցելել է Սուրբ Հարության տաճար և քրիստոնեական այլ տեսարժան վայրեր: Իսկ երեկոյան ընթրել Երուսաղեմի քաղաքապետի հետ:

Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքը ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստանե հուշարձան և «Կասկադե համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Լույս ապրիլի 13-ի կեսգիշերին Երևանի կարապի լճի հարևանությամբ կայացել է «Գրեմմի»-ի 21-ակի դափնեկիր Քանյե Ուեսթի բացօթյա անվճար համերգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում