Ջասթին Բիբերին հեռացրել են Կալիֆոռնիայի Կոաչելլա նշանավոր փառատոնից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի հանրաճանաչ երգիչ Ջասթին Բիբերին հեռացրել են Կոաչելլա կալիֆոռնիական նշանավոր փառատոնից միջոցառման հսկիչների հետ տեղի ունեցած իրարանցումից հետո, որն ուղեկցվել Է ֆիզիկական ուժի կիրառմամբ: Ինչպես ապրիլի 13-ին հաղորդել Է Թի Էմ Զի (TMZ) պորտալը, «առճակատման ժամանակ ինչ-որ պահի պահապանը Բիբերի նկատմամբ կիրառել Է ուժային հնարք՝ «խեղդող բռնելակերպ»: Դրանից հետո երգիչը հեռացվել Է փառատոնից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել անցած կիրակի օրը՝ ապրիլի 12-ին, երբ Բիբերը փորձել Է հայտնվել այն համերգասրահում, որտեղ ելույթ Էր ունենում ռեփեր Դրեյքը: Սակայն փառատոնի հսկիչները կանգնեցրել են երգչին, քանի որ նստելու ազատ տեղ արդեն չկար:

Բիբերը պնդում Էր, որ իրեն ներս թողնեն եւ բազկաթոռ հատկացնեն, «քանի որ բազմության մեջ իր կանգնելն անվտանգ չԷ»: Երգչին օգնության Է հասել փառատոնի աշխատակիցներից մեկը եւ փորձել Է նրան դահլիճ անցկացնել: Այդ պահին հսկիչներից մեկը կտրել Է Բիբերի ճանապարհը եւ նրա նկատմամբ ուժային հնարք կիրառել:

Խոշոր սկանդալ Է սկսվել, եւ 21-ամյա Բիբերը հարկադրված Է եղել հեռանալ փառատոնից: Այժմ, ըստ կալիֆոռնիական մամուլի տեղեկատվության, երգիչը դատական հայց Է պատրաստում ֆիզիկական ուժ կիրառած հսկիչների դեմ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 1999 թվականից Կոաչելլա հարթավայրում անցկացվող Երաժշտության եւ արվեստների փառատոնն առավել մեծ ժողովրդականություն վայելող ստուգատեսներից մեկն Է Կալիֆոռնիայում եւ միջազգային բարձր կարգավիճակ ունի: Այն տեղի Է ունենում Ինդիո քաղաքում: Տարբեր տարիների փառատոնի բեմում ելույթ են ունեցել առաջատար ռոք խմբեր եւ ռոք երգիչներ:

Այս տարի փառատոնն անցկացվելու Է վեց օր եւ հատուկ գրաֆիկ ունի՝ երկու եռօրյա փուլ՝ մեկ շաբաթ ընդմիջումով: Այնտեղ ելույթ են ունենում AC/DC, Kasabian խմբերը, իսկ Դրեյքի՝ ապրիլի 12-ին կայացած համերգի ժամանակ բեմի վրա նրա հետ միասին հայտնվել Է Մադոննան:

Լուսանկարը` Chris Pizzello/Invision/AP

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում