Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազը Կանադայի հայազգի դատավորի հետ քննարկել է համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը Կանադայի հայազգի դատավորի հետ քննարկել է  համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով հայազգի դատավոր Արիս Պապիկյանին: Նա Կանադայում ազգությամբ հայ միակ դատավորն է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ իրավական համակարգին և Կանադայի հայ համայնքին առնչվող խնդիրներ: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին՝ Պապիկյանը նշել է, որ կանադահայ համայնքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հայրենիքին և հատկապես Ցեղասպանությանը վերաբերող ծրագրերում: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը թե՛ երկու երկրների միջև իրավական ոլորտում հարաբերությունների ամրապնդման, թե՛ Ցեղասպանության ճանաչման իրավական գործընթացի շրջանակներում:

Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով դատավորի խնդրանքով՝ ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանը անդրադարձել է նաև «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին` ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը:

ՀՀ գլխավոր դատախազը ողջունել է իրավական ոլորտում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման առաջարկը, իսկ դատավոր Արիս Պապիկյանը պատրաստակամություն է հայտնել անելու հնարավորը` երկու երկրների միջև արդյունավետ փոխգործակցության ընդլայնման և Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում