Նիկոլ Փաշինյանն այսպես է անդրադարձել Քանյե Ուեսթի երևանյան բացօթյա համերգին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի կենտրոնում աշխարհահռչակ ռեփ երգիչ Քանյե Ուեսթի համերգին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում պատգամավորը հումորով հետևյալ գրառումն է կատարել.

«Գիշերը, փաստորեն, Քանյե Ուեսթն ու հարյուրավոր քաղաքացիներ լեգենդ են կերտել Երեւանի պատմության համար: Դա իրադարձություն է, որի մասին դեռ խոսելու են ու խոսելու, դեռ պատմելու են ու պատմելու: Դժվար չէ կանխատեսել, որ մի օր այդ իրադարձությունը նշանավորող արձան կհայտնվի Կարապի լճի կենտրոնում»:

Ապրիլի 12-ին «Գրեմմի»-ի բազմակի դափնեկիր Քանյե Ուեսթն, ով կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ գտնվում է Երևանում, Երևանի Կարապի լճի հարևանությամբ անվճար համերգ է տվել: Անվճար համերգի մասին երկրպագուներին տեղեկացրել է Քիմ Քարդաշյանը: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վերջինս հետեւյալ գրառումն է թողել: ‹‹Քանյեն Երեւանում անվճար համերգ է տալիս բոլորի համար: Այսօր կեսգիշերին՝ Կարապի լճի մոտ: Կտեսնվենք այնտեղ››,- գրել է Քարդաշյանը:

Հայերեն English

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը