Լավագույն ֆիլմի համար MTV-ի պարգեւն ստացել Է «Մեղավոր են աստղերը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում MTV Movie Awards-ի հանձնման արարողության ժամանակ, որը տեղի Է ունեցել ապրիլի 12-ին, տարվա լավագույն ֆիլմ Է ճանաչվել «Մեղավոր են աստղերը» կինոնկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռեժիսոր Ջոշ Բունի «Մեղավոր են աստղերը» ֆիլմը նկարահանվել Է ըստ Ջոն Գրինի համանուն վեպի: Կինոնկարում պատմվում Է քաղցկեղով հիվանդ դեռահասների հարաբերությունների մասին:

Այս ֆիլմում գլխավոր դերակատարուհի Շեյլին Վուդլին ստացել Է MTV-ի պարգեւը «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում: Նա նաեւ բեմ Է բարձրացել, որպեսզի ստանա ֆիլմում լավագույն համբույրի համար արձանիկը: Կինոնկարում նրա զույգը եւ այս պարգեւի երկրորդ մրցանակակիր Էնսել Էլգորտը չի կարողացել ներկա լինել արարողությանը:

Լավագույն դերասան Է ճանաչվել Բրեդլի Քուպերը, որը կատարել Է գլխավոր դերը Քլինթ Իսթվուդի «Դիպուկահարը» ֆիլմում: «Լավագույն Էկրանային դուետ» կատեգորիայում պարգեւն ստացել են Զաք Էֆրոնը եւ Դեյվ Ֆրանկոն «Հարեւաններ: Պատերազմի արահետին» ֆիլմում կատարած դերերի համար:

Նաեւ պարգեւներ են հանձնվել այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են «Լավագույն չարագործը» (հաղթել Է Մերիլ Սթրիփը «Որքան ավելի հեռու դեպի անտառ®» ֆիլմում կատարած դերի համար), «Առանց վերնաշապկի Էկրանին լավագույնս հայտնվելու համար» (Զաք Էֆրոն, «Հարեւաններ: Պատերազմի արահետին»):

«Էկրանային լավագույն վերամարմնավորման համար» մրցանակը շնորհվել Է դերասանուհի Էլիզաբեթ Բենքսին «Սոված խաղեր. Ճայ-ծաղրասարյակը: Մաս 1-ին» ֆիլմի համար:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, MTV Movie Awards-ի պարգեւների մրցանակակիրներին որոշում են հանդիսականները: Մրցանակները պատրաստված են ոսկե ադիբուդիով բաժակի տեսքով:

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում