Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն կփորձի մեկ շաբաթ ապրել 29 դոլարով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն որոշել Է փորձել մեկ շաբաթ ապրել 29 դոլարով. ԱՄՆ-ում հենց այդքան գումար Է տրամադրվում չքավոր քաղաքացիներին պարենային օգնության ծրագրի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես վկայում Է Twitter-ում հրապարակված լուսանկարը, Փելթրոուն, որը հայտնի Է իր անբասիր ոճով եւ գեղեցիկ կազմվածքով, գնել Է բացառապես օգտակար մթերքներ. չկեղեւահանված բրինձ, սեւ լոբի, տասներկու ձու, տարբեր տեսակի կանաչի, լոլիկ, ավոկադո, սոխ, սխտոր եւ նույնիսկ յոթ լայմ: Մինչդեռ ցուցակ չեն մտել ոչ մի կարգի կաթնամթերք եւ մսամթերք:

Դերասանուհին փորձ Է կատարում այն ակցիայի շրջանակներում, որի նպատակն Է ապացուցել, որ գործնականում հնարավոր չԷ ապրել օրական 4,3 դոլարով, ինչի պատճառով անհրաժեշտ Է ավելացնել մթերքների արտոնյալ գնման ծրագրի ֆինանսավորումը: Փելթրոուին ակցիային մասնակցելու Է հրավիրել նրա ընկերը՝ ամերիկացի հռչակավոր ավագ խոհարար Մարիո Բատալին:

«Սիրահարված Շեքսպիրը» (1998 թ.) ֆիլմի աստղը հետեւում Է խիստ սննդակարգի եւ վարում Է Goop անվանումով սեփական բլոգը, որտեղ երկրպագուներին սովորեցնում Է ինչպես ճիշտ սնվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում