Իրավունք

Դատարանը քննելու է Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետի երկարացման հարցը

1 րոպեի ընթերցում

Դատարանը քննելու է Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետի երկարացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Բասմանյան դատարանն ապրիլի 13-ին քննելու է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու հետաքննության խնդրանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնելէ դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան:

«Հետաքննությունը խնդրում է Հայրապետյանի տնային կալանքը երկարացնել մինչեւ հուլիսի 15-ը»,- ասել է մամուլի քարտուղարը:

Հայրապետյանին մեղադրում են 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա» արդյունաբերական-ֆինանսական ընկերության կառույցներին վաճառելուն մասնակցելու մեջ:

Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի կրկնակի քաղաքացիություն եւ ունեցվածք արտասահմանում: Մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրել է Մոնակոյում: Հետաքննությունը հենց այս փաստով էր հիմնավորում նրան քննչական մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին փոխադրել էին տնային կալանքի: Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը խիստ վատացել է, եւ խնդրել է ազատել նրան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում