Կեսգիշերին Քանյե Ուեսթը Կարապի լճի հարեւանությամբ անվճար համերգ կտա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրեմմի»-ի բազմակի դափնեկիր Քանյե Ուեսթն, ով կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ գտնվում է Երևանում, անվճար համերգ է տալու Երևանում։ ‹‹Արմենպրես››-ի փոխանցմամբ` համերգ կկազմակերպվի կեսգիշերին Երևանում՝ Կարապի լճի հարեւանությամբ: Անվճար համերգի մասին երկրպագուներին տեղեկացրել է Քիմ Քարդաշյանը: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վերջինս հետեւյալ գրառումն է թողել: ‹‹Քանյեն Երեւանում անվճար համերգ է տալիս բոլորի համար: Այսօր կեսգիշերին՝ Կարապի լճի մոտ: Կտեսնվենք այնտեղ››,- գրել է Քարդաշյանը:

Հայաստան այցելության ընթացքում Ուեսթը եղել է նաեւ ստեղծարարա տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնում: Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստանե հուշարձան և «Կասկադե համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայերեն

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել