Հասարակական

ՀՑԹԻ-ն ու Սթիվեն Սփիլբերգի «Շոա» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր

1 րոպեի ընթերցում

ՀՑԹԻ-ն  ու Սթիվեն Սփիլբերգի «Շոա» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սթիվեն Սփիլբերգի «Շոա» հիմնադրամը համագործակցության հուշագիր է կնքել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լրատվության հետ կապերի բաժնից, Հայկ Դեմոյանի և Սթեֆեն Սմիթի կողմից ստորագրած հուշագիրը սկիզբ է դնում երկու կողմերի հետագա համագործակցությանը:

Համագործակցության շրջանակներում Հայոց ցեղասպանության 60 ականատեսների հուշերը թվայնացվելու և հասանելի են դառնալու ԱՄՆ-ում գործող հիմնադրամի Հայոց ցեղասպանության հավաքածուի շրջանակներում: Այն հասանելի կդառնա հանրությանը ապրիլի 24-ից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Հուշագիրը նաև ՀՑԻԹ-ի համար ամբողջովին հասանելի կդարձնի «Շոա» հիմնադրամի Վիզուալ պատմության արխիվը, ինչի շնորհիվ Երևանում գտնվող գիտնականների և շարքային քաղաքացիների համար անմիջականորեն հասանելի կլինեն 52,000՝ ներառյալ Հոլոքոսթի, Ռուանդայի և Հայոց ցեղասպանությունների հավաքածուները: Երկու հաստատությունները նաև կհամագործակցեն կրթական ծրագրերում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում