Շոու բիզնես

Հայաստանը Քանյե Ուեսթին ստիպեց ժպտալ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Քանյե Ուեսթին ստիպեց ժպտալ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այն սակավաթիվ վայրերից է երկրի վրա, որ ստիպեց Քանյե Ուեսթին ժպտալ: Այսպես է մեկնաբանել «BuzzFeed News» կայքը ամերիկյան ճանաչված ռեփեր, «Գրեմմի» մրցանակաբաշպության բազմակի դափնեկիր Քանյե Ուեսթի «հայաստանյան ժպիտը»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածագիրն ընդգծել է, որ հայտնի ռեփերը լավ ժամանակ է անցկացրել Երևանում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ նա ծանոթացել է կենտրոնի սաների երաժշտական կատարմանն ու անիմացիոն նախագծերին: «Ուրբաթ օրը Քանյեն աչքի է ընկել` մայրաքաղաք Երևանում այցելելով թվային մեդիա ուսուցման կենտրոն: Թվում է, նա լավ ժամանակ է անցկացրել, թեև Քանյեի պարագայում դա կարող էր միայն թվալ… բայց, Քանյեն ժպտում է, կրկնում եմ, Քանյեն իրոք ժպտում է»,- գրում է կայքը և հավելում, որ ռեփերի ժպիտը ակնհայտ է նաև ավելի վաղ արված նկարներում:

Կայքը գրում է, որ Քանյե Ուեսթը մի քանի օր գտնվում է Երևանում: Նա այստեղ է այցելել կնոջ` Քիմ Քարդաշյանի և դստեր` Նորթ Ուեսթի հետ: Նրանց են ուղեկցում են Քլոե Քարդաշյանը և նրա զարմուհիները, ովքեր ցանկանում են ծանոթանալ իրենց պապենական հողին: Նշվում է նաև, որ Քարդաշյաններն այստեղ նկարահանում են «Keeping up with Kardashians» ռեալիթի շոուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում