Քանյե Ուեսթը «Թումո»-ի սաների հետ երգ է կատարել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը ապրիլի 10-ին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, Քանյե Ուեսթը ծանոթացել է տարածքին, շփվել ուսանողների հետ:

«Քանյե Ուեսթը մտել է անիմացիայի դասընթացի սենյակ, շփվել դասախոսների և ուսանողների հետ, ծանոթացել երաժշտական թիմի հետ: «Թումո»-ի ուսանողները երգել են Քանյե Ուեսթի հետ, որից հետո նրան են ներկայացրել են իրենց նոր երգը: Քանյե Ուեսթը գնացել է կինոդահլիճ: Նրան հատկապես շատ դուր է եկել երաժշտական և անիմացիոն մասը: Նա շատ տպավորված էր կենտրոնի աշխատանքով»,- տեղեկացրին ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից:

«Թումո»-ի հանրային կապերի բաժնից հայտնեցին նաև, որ Քանյե Ուեսթը կարճ այցով էր եկել այնտեղ, բայց ռեփերն այնքան տպավորված է եղել, որ ժամեր է անցկացրել կենտրոնում:

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Նրանց հետ Հայաստան է եկել նաև Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով ˋ այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիրˋ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում, Ծիծեռնակաբերդում՝ հիշատակի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին: Հայաստանում Քարդաշյանները կլինեն մեկ շաբաթ, որի ընթացքում կծանոթանան իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության է արժանացել նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր այցի շնորհիվ անդրադառնում են նաև Հայոց ցեղասպանությանը:

Լուսանկարը`«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP