ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ և Քլոե Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության անմեղ զոհերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քույրերը ծաղիկներ են դրել անմար կրակին:
Քարդաշյանների հետ են եղել նաև իրենց զարմուհիները և մեծ թվով երկրպագուներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ուղեկցել է նրանց, նվիրել գիրք: Քույրերի հետ է եղել նաև «Keeping Up with the Kardashians» շոուի նկարահանող խումբը:
Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով ˋ այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիրˋ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Հայաստանում Քարդաշյանները կլինեն մեկ շաբաթ, որի ընթացքում կծանոթանան իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության է արժանացել նաև համաշխարհային մամուլում. Տարբեր պարբերականներ և թերթեր նրանց այցի շնորհիվ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը: